Իրանի հեղափոխական գվարդիան բարձրացրել է մարտունակության պատրաստությունը

Իրանի հեղափոխական գվարդիան բարձրացրել է մարտունակության պատրաստությունը

PanARMENIAN.Net - Իրանի հեղափոխական գվարդիան բարձրացրել է մարտունակության պատրաստությունը՝ իր ռազմավարական օբյեկտների վրա ռազմական գրոհից խուսափելու մտավախությամբ: Այդ մասին Telegraph թերթին են հաղորդել արևմտյան հետախուզության աղբյուրները:

Համաձայն Telegraph-ի, Հեղափոխական գվարդիայի ղեկավար Մոհամմեդ Ալի Ջաֆարին հրաման է տվել բարձրացնել մարտունակությունը՝ խուսափելով « արտաքին պոտենցիալ հարվածներից և գաղտնի գրոհներից»:

Մարտունակության մակարդակի բարձրացումը, ինչպես հաղորդել են աղբյուրները, ներառում է հրթիռային մարտկոցների ապակենտրոնացումը ամբողջ երկրում, ինչպես նաև «հիմնական պաշտպանական դիրքերում» պաշտպանության ուժեղացում:

Telegraph-ը հայտնում է, որ իրանցիների կողմից նման հուզումների պատճառն է դարձել Թեհրանի մոտակայքում տեղակայված զինվորական բազայում վերջերս տեղի ունեցած պայթյունը: Միջադեպի ընթացքում բազան գրեթե ոչնչացվել էր, ինչպես նաև սպանվել էր Իրանի ամենագլխավոր հրթիռներ մշակողներից մեկը:

Պաշտոնական այրերը հայտարարել են, որ նկարներում երևում է, որ իրանական բազան՝ պինդ վառելիքով աշխատող հրթիռների փորձարկման կենտրոնը, գրեթե լիովին ոչնչացված է:

Արբանյակային նկարները, որոնք արվել են պայթյունից անմիջապես հետո, ցուցադրում են բազայում ավերումների մակարդակը,ինչը, հետախուզության աշխատակիցների կարծիքով, հանդիսանում է Իրանի հրթիռային հզորության նկատմամբ ուժեղագույն հարված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---