Ռուսաստանում կայանալու է «Զվարթնոց» հայկական երգի մրցույթ-փառատոնը

Ռուսաստանում կայանալու է «Զվարթնոց» հայկական երգի մրցույթ-փառատոնը

PanARMENIAN.Net - 2012թ-ի փետրվարին Դոնի Ռոստովում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու «Զվարթնոց» հայկական երգի մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի գլխավոր նպատակն է հայ մշակույթի քարոզումը և տարածումը: Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր անձիք:

Լսումները մեկնարկելու են Դոնի Ռոստովում փետրվարի 2-ին և ավարտվելու են Սանկտ Պետերբուրգում փետրվարի 16-ին: Ժյուրիի կազմում ընդգրկված են լինելու 7 հոգի` «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի ներկայացուցիչը, վոկալի 3 մասնագետներ, Հայ առաքելական եկեղեցու 2 ներկայացուցիչ և հայ համայնքի ներկայացուցիչ:

Փառատոնի կազմակերպիչներն են «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Կատարինե» մշակույթի կենտրոնը, Մոսկվայի «Հայորդաց տունը» և Դոնի Ռոստովի հայ համայնքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---