«Start-up Weekend Yerevan»-ի հաղթող նախագծերից մեկը իրերի փոխանակման կայքի ստեղծումն էր՝ որպես բնապահպանական քայլ

«Start-up Weekend Yerevan»-ի հաղթող նախագծերից մեկը իրերի փոխանակման կայքի ստեղծումն էր՝ որպես բնապահպանական քայլ

PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan»-ի 2-րդ հաղթող թիմի անունն էր Gooddist՝ 7 երիտասարդ բնապահպան նորարար էնտուզիաստներ։ Թիմի անդամ Արշակ Ուլուբաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց նախագծի նպատակն է ստեղծել կայք, որտեղ մարդիկ նվիրում կամ փոխանակում են միմյանց օգտագործման համար պիտանելի իրեր։«Լինում է երբ հեռախոսդ կորցնում ես, սակայն լիցքավորիչը մնում է, քեզ պետք չէ, բայց ուրիշին պետք կգա։ Մեր կայքի միջոցով դու կարող ես լավ գործ անել, նվիրել այն մեկին, ում պետք է։ Այդ կերպ ազատվում ես քեզ համար արդեն ոչ անհրաժեշտ իրից, անվճար լավություն անում և միաժամանակ նպաստում բնապահպանությանը՝ խնայելով ռեսուրսները»,- ասաց Արշակ Ուլուբաբյանը։

Gooddist թիմն իրենց ապագա կայքը պատկերացնում է որոնողական համակարգով, օգտագործողների գրանցմամբ և օգտագործողների վարկանշային միավորներով։ Ըստ Արշակ Ուլուբաբյանի, այն օգտագործողն, ով ամենից շատն է իրեր նվիրել կամ փոխանակել, կստանա ասյպես կոչված «Էկո հերոս» և նմանատիպ այլ անվանումներիով վարկանիշ։

Բացի այս ամենից, թիմը գտել է նաև գաղափարի կոմերցիոն նպատակը։ Այն է թույլ տալ ընկերություններին իրենց ապրանքը նվիրել կայքի միջոցով, ինչը ավելի մատչելի կարժենա ընկերությունների համար, քան մեծ պրոմո ակցիաները։

«Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---