Հայաստանը տարեկան 1000 մասնագետի կարիք ունի ՏՏ ոլորտում

Հայաստանը տարեկան 1000 մասնագետի կարիք ունի ՏՏ ոլորտում

PanARMENIAN.Net - Այսօր կայացած ԱԺ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս Անդրանիկ Մարգարյանի կառավարման ժամանակ է հայտարարվել գերակա ճյուղ։

Խոսելով Հայաստանի ՏՏ ոլորտի արդյունքների մասին` վարչապետը առանձնացրել է երկու փաստ՝ այդ ոլորտի ձեռնարկությունների տարեցտարի աճը (300), մասնագետների քանակը (5500) և տարեցտարի ինտերնետի սակագնի նվազումը։

«Այսօր Հայաստանում ունենք 400 000 ինտերնետից օգտվող։ Երրորդ օպերատորի մուտքը նույնպես նպաստել է այս թվի աճին։ Տարեցտարի բարելավվող ինտերնետի որակը և գնի նվազումը հուշում են ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը առանձնացրել է նաև ՏՏ ոլորտի մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի գոյությունը` հավելելով վերջերս նրանց ներկայացրած պահանջը տարեկան շուրջ 1000 մասնագետի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի ամեն տարի ոլորտի 20 % աճին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---