Սևադա Արզումանյան. «Ուլիսի» գոյության 6 տարիների ընթացքում, սա ակումբի համար ամենահաջողված խաղաշրջանն է

Սևադա Արզումանյան. «Ուլիսի» գոյության 6 տարիների ընթացքում, սա ակումբի համար ամենահաջողված խաղաշրջանն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի 2011թ չեմպիոնի՝ «Ուլիսի», գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է տարին: Նա նշել է, որ գոյության 6 տարիների ընթացքում, սա ակումբի համար ամենահաջողված խաղաշրջանն է:

«Տարվա սկզբին ակումբի առջև հստակ նպատակներ էին դրված՝ Երկրի գավաթի նվաճումը, Եվրոպայի լիգայում մի քանի փուլերի հաղթահարում և Հայաստանի չեմպիոնի տիտղոսի նվաճում: Մենք նվաճեցինք վերջինս, ինչը մեր ուժերի նկատմամբ հավատ ներշնչեց և կարող ենք հետագա առաջադրված խնդիրները լուծել 2012 թվականին»,- ասել է Արզումանյանը:

Երևանյան թիմի մարզիչը խոստովանել է, որ չեմպիոն դառնալն ավելի հեշտ է, քան տիտղոսը պահելը: Արզումանյանը նշել է, որ «Ուլիսը» կայուն խաղ է ցուցադրել նույնքան միավորով, որքանով որ իրենք դարձել էին Հայաստանի բրոզե մեդալակիր: Դա խոսում է այն մասին, որ մյուս թիմերը կորցրել են ավելի շատ միավորներ. «Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ակումբի բոլոր ֆուտբոլիստներին, իսկ այս հաջողությունը պետք է դառնա մեր հետագա նվաճումների սկիզբը: Շնորհիվ թիմային և հավաքական խաղի մենք նման արդյունքների ենք հասել»:

Ակումբը, մարզչի խոսքով, պետք է խաղացողներ ձեռք բերի պաշտպանության և հարձակման գծում, քանի որ այս տարի նրանք այնքան էլ լավ չեն գործել:

2012-ին մինչև խաղաշրջանի մեկնարկը «Ուլիսը» կանցկավցնի երեք խաղ, որոնցից եկուսը արտասահմանում,մեկը՝ Հայաստանում: Արզումանյանի կարծիքով դա բավական է՝ լավ ֆիզիկական մարզավիճակ ձեռք բերելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---