Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող կրկնվել հետխորհրդային տարածքում

Ռուբեն Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող կրկնվել հետխորհրդային տարածքում

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող կրկնվել հետխորհրդային տարածքում, լինի դա Ադրբեջանը կամ մեկ այլ երկիր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե լիբիական սցենարը կրկնվելու է Ադրբեջանում: Ըստ նրա, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում միանգամայն այլ ավանդույթներ են և վերնախավն այլ իրավիճակում է: «Այսօրվա դրությամբ մենք չունենք լուրջ ազդանշան, որ արաբական հեղափոխության ալիքը կարող է տարածվել նաև հետխորհրդային տարածքի վրա»,-ասել է հայ փորձագետը: Սակայն, նա նշել է, որ դա չի նշանակում, թե Ադրբեջանում չի ակտիվանա պայքարը մարդու իրավունքների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---