Ստեփան Սաֆարյանը 2012 թ պետբյուջեն համարում է «նախընտրական»

Ստեփան Սաֆարյանը 2012 թ պետբյուջեն համարում է «նախընտրական»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսօր խորհրդարանի կողմից հաստատված 2012թ պետբյուջեն բնութագրել է որպես «նախընտրական բյուջե»: «Դա բյուջե է, որի միջոցով, ելնելով նախընտրական տրամաբանությունից, փորձ է արվում լուծել այն խնդիրները, որոնք չեն լուծվել այս 4 տարիների ընթացքում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net –ի թղթակցին:

Նրա խոսքով, նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և ոչ կայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաննեում: «Եվ այս տեսակետից չի կասեցնում այդ վտանգավոր միտումներից և ոչ մեկը»,- նկատել է նա:

Ինչ վերաբերում է հետագա բյուջեի կատարողականին, ապա ըստ Սաֆարյանի, իշխանություններն ինչպես միշտ դա կարող են անել արտաքին պարտքի հաշվին: «Եթե անգամ չկարողանան ապահովել եկամտային մասը, կվարվեն այնպես, ինչպես վարվել են առաջ՝ կմեծացնեն արտաքին պարտքը: Եվ կլուծեն խնդիրը՝ թքած ունենալով նրա վրա, թե ինչպես է մարվելու այդ պարտքը»,- հեգնանքով նկատել է նա:

Համաձայն 2012 թ Հայաստանի պետբյուջեի վերջնական տարբերակի, եկամտային մասը կկազմի 911.6 մլրդ դոլար, ծախսային մասը՝ 1044.1 մլրդ դոլար, իսկ դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դոլար: ՀՆԱ-ի և դեֆիցիտի հարաբերակցության ցուցնաիշը կանխատեսվում է 3,1% 2011թ 3.95% դիմաց:

Բացի այդ, 2012թ հարկային եկամուտների աճը 101 մլրդ դրամով ապահովելու նպատակով, խորհրդարանն ընդունել է հարկային բարեփոխումների համապատասխան օրենսդիր փաթեթ: 2012 թ տնտեսության աճը ծրագրվում է 4,2% մակարդակում, գնաճը նախատեսվում է 4% շրջանակներում՝ (1.5% տատանումով) :

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---