Երևանում կկայանա «Բարձր տեխնոլոգիաներ և ինտերնետ հաղորդակցություն» խորագրով ամենամյա համաժողովը

Երևանում կկայանա «Բարձր  տեխնոլոգիաներ և ինտերնետ հաղորդակցություն» խորագրով ամենամյա համաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա «Վիմպելկոմ» ընկերության կողմից կազմակերպված ԱՊՀ երկրների «Բարձր տեխնոլոգիաներ և ինտերնետ հաղորդակցություն» խորագրով ամենամյա համաժողովը։ Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից։

Համաժողովին մասնակցելու են ԱՊՀ խոշորագույն ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բլոգերներ և հեռահաղորդակցության ոլորտի փորձագետներ։ Բանախոսներն են՝ Մարիա Կորոբկովան ComNews Research-ից, «Վեդոմոստի» թերթից Քսենիա Բոլեցկայան, nomobile.ru ծրագրի ղեկավար Նիկոլայ Տուրուբարը և գրող, արձակագիր, բլոգեր Լեոնիդ Կագանովը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---