Իրանը նոր ԷՀԳ է կառուցում Հայաստանի տարածքով՝ Վրաստանով Եվրոպա դուրս գալու ակնկալիքով

Իրանը նոր ԷՀԳ է կառուցում Հայաստանի տարածքով՝ Վրաստանով Եվրոպա դուրս գալու ակնկալիքով

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները մեծացնելու նպատակով Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի էլեկտրահաղորդիչ նոր գիծ: Այդ մասին «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը: Ըստ նրա, 400 կՎտ հզորությամբ ԷՀԳ-ն եվրոպական երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար նոր տարանցիկ երթուղի կհանդիսանա:

Բեհզադը մասնավորեցրել է, որ նոր ԷՀԳ-ն կկառուցվի Հայաստանի տարածքով՝ Վրաստանով Եվրոպա դուրս գալու ակնկալիքով: Ներկայումս Իրանի ու Հայաստանի միջև գործում է 230 կՎ լարման ԷՀԳ-ն, ենթադրվում է, որ նոր ԷՀԳ-ն թույլ կտա Իրանից էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան Հայաստանի տարածքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---