ՀՀ մաքսային ոլորտի երկու խնդիր խոչընդոտում է ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը

ՀՀ մաքսային ոլորտի երկու խնդիր խոչընդոտում է ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը

PanARMENIAN.Net - Այսօր Դիլիջանում մեկնարկել է առանց փողկապների «ՏՀՏ լիդերների հանդիպումը»: Հանդիպման թեման է «էլեկտրոնային առևտրի խնդիրները Հայաստանում»:

Հանդիպումը բացեց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը: «Եթե Հայաստանում ունենանք էլեկտրոնային առևտուր, կկարողանանք տնտեսության մեջ ակնկալել ապագա զարգացումներ»,-նշեց նա:

Հանդիպման սկբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը համառոտ ներկայացրեց էլեկտրոնային առևտրի խնդիրները և առաջարկված լուծումները, որը ստեղծել է ՀՀ վարչապետի հրամանագրով ստեղծված էլեկտրոնային առևտրի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:

Խնդիրների ներկայացումից հետո հանդիպման մասնակիցները անցել են մաքսային և հարկային դաշտում այն խնդիրների ակտիվ քննարկման, որոնք խոչընդոտում են էլեկտրոնային առևտրին:

Խոսելով մեծածախ առևտրի մասին, Վահե Դանիելյանը նշեց, որ մաքսային ոլորտում օնլայն առևտրին խոչնդոտում է երկու փաստ. «Նախ այն, որ մաքսայինը օգտվում է երկու օպերատորներից և բոլորը չեն կարող միանալ մաքսայինի ցանցին: Երկրորդ խոչընդոտն այն է, որ անգամ միանալուց հետո էլ, երբ մաքսային ձևակերպում ես անում, չես կարողանա ձևակերպում անել, եթե հավատարմագրված չես»:

Քննարկմանը մասնակցիների կողմից առաջարկ հնչեց ստեղծել ինտերնետային համակարգ՝ ArCa-ի պես, որին կարողանան գրանցումով միանալ բոլորը: Բացի դրանից էլեկտրոնային հայտարարագրման առաջարկ եղավ:

Ըստ Overall Solutions ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանի, նման համակարգի դեպքում հնարավոր է ապահովել անվտանգությունը:

Քննարկումը շարունակվում է: Այսօր քննարկվելու են էլեկտրոնային առևտրի հետ կապված վճարային և բանկային խնդիրները:

Հանդիպումը կազմակերպել է ԻՏՁՄ-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Մասնակցում են ավելի քան 60 ներկայացուցիչներ «Հայփոստից», ՀՀ մաքսային ծառայությունից, Էկոնոմիկայի նախարարությունից և այլ կառույցներից և ընկերություններից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---