ԱՊԼ ԱԳ նախարարների խորհուրդը դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով

ԱՊԼ ԱԳ նախարարների խորհուրդը դեկտեմբերի 17-ին արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով

PanARMENIAN.Net - Արաբական պետություների լիգայի՝ ԱՊԼ, ԱԳ նախարարների խորհուրդը դեկտեմբերի 17-ին գումարում է Սիրիայի վերաբերյալ արտահերթ նիստ: Այդ մասին հայտնել է եգիպտական ՄԵՆԱ լրատվական գործակալությունը: Նրա տվյալներով, Քաթարի ղեկավարությամբ հաջորդ հանդիպմանը ԱԳ արաբ նախարարները մտադիր են ուսումնասիրել Դամասկոսի առաջարկությամբ երկրում դիտորդների առկայության վերաբերյալ արձանագրության ստորագրումը, ինչպես նաև Լիգայի նախաձեռնության շրջանակներում երկրում ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցերը: Այդ փաստաթուղթը մոտ մեկ ամիս առաջ համաձայնեցվել է Դոհայում՝ Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ հատուկ կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ համաձայն է ընդունել մոնիտորինգային խումբ, որը հետևելու է իրադարձությունների զարգացումներին և միջարաբական «ճանապարհային քարտեզին», սակայն միաժամանակ պահանջել է Լիգայի կողմից ընդունված պատժամիջոցների դադարեցում: Բացի այդ, սիրիացիները պնդել են, որ դիտորդների ներկայությունը ժամանակային առումով լինի խիստ սահմանափակ, իսկ նրանց գործողությունները՝ իշխանությունների հետ համաձայնեցված: Դրան ի պատասխան Քաթարի վարչապետ շահ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին, ով գլխավորում է Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ հատուկ կոմիտեն, հայտարարել է, որ նման ուղղումները «լիովին իմաստազրկում են մոնիտորինգային խմբի առաքելությունը»: Սիրիայի վերաբերյալ ԱՊԼ հատուկ կոմիտեի հանդիպումը պետք է կայանար Քաթարի մայրաքաղաքում դեռևս նախորդ շաբաթ օրը: Սակայն այն այդպես էլ չկայացավ և, ինչպես հաղորդում են Լիգայի դիվանագիտական աղբյուրները, նիստի չկայացման մասին որոշումն ընդունվել է միջարաբական ծրագրի շուրջ ՍԱՀ կառավրության կողմից հստակ դիքի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---