ԹԲԻԼԻՍԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ԽՈՇՈՐ ԲԱՆԿ 4 դեկտեմբերի 2003 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիի կենտրոնում կողոպտվել է Վրացական միավորված բանկի մասնաճյուղը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամլո կենտրոնը, մի քանի զինված ավազակներ դիմակներով ներխուժել են բանկի շենք: Զինաթափելով պահակներին` հանցագործները տարել են խոշոր գումարի դրամ: Կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը ճշտում է տեղի ունեցածի մանրամասները եւ թալանված միջոցների չափը: Նշենք, որ Թբիլիսիյում երեկ երեկոյան տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ: Հեռուստակենտրոնի շենքի մոտ պայթյունի հետեվանքով վնասվել է մոտակայքի առեւտրի տաղավարները, սակայն զոհեր չեն եղել: Մեկ ժամ անց հեռուստատեսություն է զանգահարել անհայտ մեկը եւ հաղորդել, որ մյուս ռումբը գտնվում է անմիջապես հեռուստակենտրոնում: Շենքից շուտափույթ էվակուացվել է աշխատակազմը: Սակայն ուղիղ եթերում շարունակել է աշխատել լրատվական ծրագիրը, որի հյուրը Ռուսաստանի դեսպանն էր: Ռումբը չգտան, սակայն նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն ստիպված եղավ հրաժարվել հեռուսատկենտրոն այցելելուց, ինչին էլ, հետաքննության կարծիքով, ցանականում էին հասնել անհայտ ոճրագործները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում |