Apple-ի Mac App Store-ից ներբեռնվել է 100 միլիոն ծրագիր

Apple-ի Mac App Store-ից ներբեռնվել է 100 միլիոն ծրագիր

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն իր պաշտոնական մամլո հաղորդագրությամբ հայտնում է, որ Mac օպերացիոն համակարգի App Store-ից ներբեռնվել են մոտ 100 միլիոն ծրագրեր մեկ տարուց ավելի քիչ ժամանակահատվածում։

Այսօր App Store-ում կա ավելի քան 500 000 ծրագիր, որտեղից օգտագործողները ներբեռնել են ավելի քան 18 միլիարդ ծրագիր։

«100 միլիոն ներբեռնված ծրագրերով Mac App Store-ը ամենալայն և ամենաարագ աճող խանութն է համակարգչային շուկայում»,-նշել է Apple-ի մարքեթինգի ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը։

Mac App Store-ում կան բազամաթիվ ուսուցողական ծրագրեր, խաղեր, գրաֆիկայի և դիզայնի, արդյունավետության և այլ ոլորտների ծրագրեր։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---