Ղրիմում ավարտվեց Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Ղրիմում ավարտվեց Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Ղրիմում գալա համերգով ավարտվեց կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված 3-ամսյա միջոցառումների շարքը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, Սիմֆերոպոլի երաժշտական ուսումնարանի դահլիճում հավաքվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը կազմակերպել էր Ղրիմի հայ համայնքը` Ղրիմի ինքնավար հանրապետության մշակույթի նախարարության և Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ:

Համերգից առաջ ներկաներին շնորհավորել և օրհնել է տեղի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր Գևորգյանը: Համերգի ընթացքում տեղի է ունեցել նաև Ղրիմի հայ համայնքի մրցանակաբաշխությունը:

Համերգի ընթացքում հնչել են Ալ. Սպենդիարյանի, Ա. Դոլուխանյանի, Ժ. Գարվարենցի ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական և գուսանական երգեր: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Ուկրաինայի ժողովրդական արտիստ Վալերի Կարպովը, տեղաբնակ երգչուհի Էլմիրա Նալբանտովան, Յալթայի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներից բաղկացած քառյակը և այլն: Համերգն ուղեկցվել է նաև պարային համարներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---