Էլիզաբեթ Թեյլորի ադամանդը վաճառվել է 8,8 մլն դոլարով

Էլիզաբեթ Թեյլորի ադամանդը վաճառվել է 8,8 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Այս տարվա մարտին վախճանված հոլիվուդյան լեգենդար կինոաստղ Էլիզաբեթ Թեյլորի սիրած ադամանդը երեքշաբթի օրը վաճառվել է Նյու Յորքում Christie's աճուրդում ավելի քան 8,8 մլն դոլարով, հայտնում է առևտրի տունը: Այդ մատանին դերասանուհու լեգենդար հավաքածուի թոփ-լոտն էր:

Մաքրագույն անգույն ադամանդը ավելի քան 33 կարատ քաշով գնահատվել է փորձագետների կողմից 2,5-3,5 մլն դոլարով, հայտնում է առևտրային տունը: Մատանին Թելորին էր նվիրել ամուսինը՝ Ռիչարդ Բարտոնը:

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, մատանին 20-րդ դարի սկզբում պատկանում էր Վերա Կրուպին՝ գերմանացի արդյունաբերող Ալֆրեդ Կրուպի կնոջը, որը ֆաշիստական Գերմանիայի զենքի խոշորագույն մատակարարներից էր: Բարտոնը գնել էր քարը Նյու Յորքի աճուրդում 1968թ. 307 հազար դոլարով և նվիրել է կնոջը Kalizma նավի վրա:

Թեյլորի նախընտրած ադամանդը դասվում է այնպիսի եզակի մաքուր քարերի կարգին, իչպիսիք են «Կուլինան-1»-ն ու «Կոհինուրը», որոնք զարդարում են Բրիտանական կայսրության գավազանն ու թագը:

Անգլիայի արքայադուստր Մարգարեթը մի անգամ ասել է կինոաստղին, որ նման մեծ ադամանդ կրելը «շատ վուլգար է»՝ խնդրելով սակայն փորձել այն: Թեյլորը պնդում էր, որ սիրում է քարը «այն էմոցիաների հետ, որոնք նա առաջացնում է»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---