Գևորգ Հայրապետյան. ՀՀ պետական կառույցներում բացակայում է տեղեկություն տրամադրելու մշակույթը

Գևորգ Հայրապետյան. ՀՀ պետական կառույցներում բացակայում է տեղեկություն տրամադրելու մշակույթը

PanARMENIAN.Net - Այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց «Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011-թ» մոնիտորինգն ամփոփող գիրքը։

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մըկքոյը նշեց, որ տեղեկատվության ազատությունը կարևոր է ժողովրդավարության առաջխաղացման գործում։ «Կարևոր է ոչ միայն օրենքների և իրավական դաշտի գոյությունը, առավել կարևոր է, թե ինչպես են դրանք իրականացվում։ Ես խնդրում եմ ՀՀ կառավարությանը արձագանքել մոնիտորինգի զեկույցի առաջարկներին»,-ասաց Օլիվեր Մըկքոյը և հավելեց, որ զեկույցը շատ արհեստավարժ է պատրաստաված։

«ՏԱ կիրառումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավար և ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը նշեց, որ 8 տարի է, ինչ Հայաստանում ՏԱ օրենքը գործում է։ Ըստ նրա, գնալով դրությունը ՏԱ կիրառման ոլորտում բարելավվում է և շատ պաշտոնյաներ սկսել են կիրառել օրենքը։ «2011-ին մենք գրանցել ենք տեղեկատվություն ստանալու հարցման 56% լիարժեք պատասխաններ, ինչը 2004-ին 50% էր։ Անպատասխան են մնացել 2011-ին 30%-ը, 2004-ին 36%- էր։ Ճիշտ է առաջընթաց կա, սակայն շատ քիչ է մեր արած աշխատանքի դիմաց։ Դեռ շատ անելիքներ կան»,-նշեց Լիանա Դոյդոյանը։

Մոնիտորինգի արդյունքները հետևյալն են. 2011-ին 10 դիմողների կողմից 250 հարցում է ուղարկվել 50 տեղեկատվություն տնօրինողների՝ գրավոր, էլեկտորնային և բանավոր տարբերակով։ Յուարաքանչյուր տեղեկություն տնօրինողին 5 հարցում է ուղարկվել։ 250 հարցումների մերժումների ընդհանուր թիվը կազմել է 8, որից 7-ն էլ եղել են անպատասխան մերժումներ։

Լավագույն արդյունքը ցույց է տվել Օշականի գյուղապետարանը, իսկ բացասական արդյունքները ստացվել են Այգեձորի գյուղապետարանից, «Կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից և «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից։

ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց ՏԱ ոլորտում առկա հիմնական հիմնախնդիրները: Դրանք են բաց և թափանցիկ աշխատելու մշակույթի բացակայությունը, ժամկետների ուշացումը, լիարժեք պատասխանների խնդիրը, խտրականությունը դիմողների նկատմամբ և հանրային նշանակության ընկերությունների ոչ լիարժեք պատասխանները։

Ըստ Գևորգ Հայրապետյանի, կան պետական մարմիններ, որ պատրաստակամ են տեղեկություն տրամադրել, սակայն տեղեկությունը տրամադրելու մշակույթի բացակայության պատճառով ուշացնում են կամ չեն պատախանում հարցումներին։ Նրա խոսքով, չնայած տարիների ընթացքում ավելացել են պատասխանները, սակայն ուշացումները շարունակում են խնդիր մնալ՝ 5 օրը գերազանցել մինչև 1 և ավելի ամիսներ։ «Կա նաև խտրականություն, ուսանողները ավելի քիչ պատասխան են ստանում, քան օրինակ լրագրողները։ Հիմնարար խնդիր է նաև, որ հանրային նշանակության ընկերությունները վատ ցուցանիշ ունեն»,-նշեց նա։

«Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011-թ» մոնիտորինգն ամփոփող արդյունքները առկա են նաև givemeinfo.am նոր կայքում։ Իսկ մոնիտորինգն ամփոփող զեկուցագիրքը հրատարակվել է երկու լեզվով ԻԱԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ։

Հղումներ թեմայով.
4  14.12.11 - Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց իր 2011-ի վերլուծությունը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---