Զավեն Բադոյան. ԲԱՏԷ-ն Բելոռուսիայի ուժեղագույն ակումբն է, որը բավական հայտնի է Եվրոպայում

Զավեն Բադոյան. ԲԱՏԷ-ն Բելոռուսիայի ուժեղագույն ակումբն է, որը բավական հայտնի է Եվրոպայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը դեկտեմբերի 14-ին 4-ամյա պայմանագիր է կնքել բելոռուսական ԲԱՏԷ-ի հետ, ասել է, որ դա Բելոռուսիայի ուժեղագույն ակումբն է, որը բավական հայտնի է Եվրոպայում:

«Համարվում է, որ ես տեխնիկապես ուժեղ եմ, լավ արագություն ունեմ, հարվածում եմ երկու ոտքերով, վատ չեմ խաղում գլխով: Կջանամ, որպեսզի դրանում համոզվեն նաև ԲԱՏԷ-ի երկրպագուները: Չնայած, որ ես աջլիկ եմ, ամենից շատ ինձ դուր է գալիս գործել ձախ կողմից կիսապաշտպանությունում: Բայց ես կարող եմ խաղալ նաև հակառակ թևում, և որպես հարձակվող»,- Բադոյանի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ԲԱՏԷ-ն իրեն շատ է դուր եկել, թիմում շատ ընկերական մթնոլորտ է. «Թիմն ու մարզչական շտաբը կարծես մի մեծ ընտանիք լինեն: Ծանոթացել եմ ֆուտբոլիստների հետ, բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ԲԱՏԷ-ի կազմում հանդես կգա 9-րդ համարի տակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---