Նարեկ Հարթունյան. Եթե դատարանն ապացուցի իր մեղադրանքների արդարությունը, մենք կվճարենք գումարը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ինձ հետ կատարվածը ազդանշան է հանդիսանում ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ սփյուռքի համար»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը՝ մեկնաբանելով իր ձերբակալությունը և առանձնակի խոշոր չափերով հարկեր չմուծելու մեջ մեղադրանքները: Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող «GH Storage Enterprise» ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանի ՊԵԿ-ը ՝ 111 մլն դրամի տեսքով հարկային պարտականությունների թերացում էր հայտնաբերել: «GH Storage Enterprise» ընկերությունը Վարչական դատարանում բողոքարկել է ստուգման արդյունքները, սակայն Ընդհանուր իրավասության դատարանը՝ չսպասելով Վարչական դատարանի որոշմանը, դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացրել Նարեգ Հարթունյանի, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանի և հաշվապահ Արթուր Գալստյանի՝ երկու ամսով ազատազրկման վերաբերյալ: Դեկտեմբերի 13-ին «Նարեկացի» Արվեստի միության հիմնադիրն ազատ է արձակվել: Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ, որը վարում էր Հարթունյանի գործը, որպես խափանման միջոց կիրառված ձերբակալությունը հանվել է: Հարթունյանը հայտարարել է, որ եթե դատարանի մեղադրանքը հիմնավորվի, ապա «մենք ուրախությամբ կվճարենք, սակայն մենք ցանկանում ենք, որ դա արդար լինի»: Սակայն Հարթունյանի կարծիքով, իրեն ներկայացված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և այդ ամենն արվում է «որոշ մարդկանց ագահության պատճառով, ովքեր ցանկանում են ավելի շատ գումար վաստակել»: Ընդ որում, Նարեկ Հարթունյանն անուններ չի նշել: Անդրադառնալով նրան՝ արդյոք մտադիր չէ պատահածից հետո մեկնել Հայաստանից՝ Նարեկ Հարթունյանն ասել է, որ ինքը երբեք չի հիասթափվի իր հայրենիքից և չի լքի այն: Հարթունյանի փաստաբանները ևս վստահություն հայտնեցին, որ ներկայացված մեղադրանքները, ամենայն հավանականությամբ, կապված են Հարթունյանի ընտանիքի գործարարության հետ, որի միջոցով փորձում են նրանց վրա ճնշում գործադրել: Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալը երբևէ չի խուսափել հարկերի վճարումից: «Հետաքննությունն առայժմ շարունակվում է և մենք հուսով ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |