ԵՄ 2012թ ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

ԵՄ 2012թ ակտիվորեն կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԵՄ 2012թ. ակտիվորեն աջակցելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործընթացին, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության նախագահ Ռոլանդ Կոբիան:

Կոբիայի խոսքով, 2011 թ կարևոր տարի էր ԵՄ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին լուծման մասնակցության տեսակետից:

«Եղել են նաև բազմաթիվ ուղիղ և անուղղակի պահանջներ ԵՄ նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ավելի ակտիվ մասնակցելու: Դա պատճառ է հանդիսացել ԵՄ հատուկ ներկայացուցիչ դեսպան Ֆիլիպ Լեֆորի նշանակման համար, ով ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու և օգնություն ցուցաբերելու մանդատ ունի»,- ասել է Կոբիան:

Նա հավելել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Լեֆորին նշանակել է, որպեսզի ցույց տա, որ ԵՄ իրականում ուշադրություն է դարձնում հակամարտությանը:

«Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Էշթոնը հաստատել է ղարաբաղյան հակամարտության արագ և կայուն լուծմանն օգնելու իր պատրաստակամությունը»,-ասել է Կոբիան:

Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նշանակվել է այն պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Պիտեր Սեմնեբին, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---