Ucom-ն UNIBANK-ի հետ համատեղ թողարկում է UCOM-UNIBANK քարտը

Ucom-ն UNIBANK-ի հետ համատեղ թողարկում է UCOM-UNIBANK քարտը

PanARMENIAN.Net - Այժմ Ucom-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում հեշտացված կարգով ունենալ վարկային գիծ, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Այս առաջարկը գործում է Ucom ընկերության և «Յունիբանկ»-ի համագործակցության շրջանակներում: Հատուկ Ucom բաժանորդների համար թողարկվում է UCOM-UNIBANK համատեղ քարտը, որի միջոցով Ucom-ի բաժանորդները կստանան 100000-400000 ՀՀ դրամ սահմանաչափով վարկային գծեր և ինտերնետային կապի ավել արագություն:

Ucom ընկերությունը UCOM-UNIBANK քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---