ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի մի շարք պաշտոնատար անձանց «Մեսրոպ Մաշտոցի» եւ «Անանիա Շիրակացու» շքանշաններով պարգեւատրելու վերաբերյալ: Նման որոշում ընդունվել է այդ ողբերգության 15-ամյա տարելիցի կապակցությամբ, որը կնշվի դեկտեմբերի 7-ին: Այսօր Մոսկվայում պարգեւները կհանձնի հայ-ռուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պարգեւատրվածների թվում են Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ շինարարության գծով նրա տեղակալ Վլադիմիր Ռեսինը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---