Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գոհ է 2011թ. իր աշխատանքից

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գոհ է 2011թ. իր աշխատանքից

PanARMENIAN.Net - Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ամփոփել է 2011թ. արդյունքները: Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանն ընդգծել է, որ նրանք անց են կացրել շուրջ 40 միջոցառում:

«2012թ. մեր հավաքականները հանդես կգան երեք խոշոր մրցաշարերում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր թիմերը հաջող հանդես գան ու անհրաժեշտ փորձ հավաքեն»,-Գրիգորյանին է մեջբերում Հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանում է գտնվում Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հելմուտ Մարտինը, որը Երևանում, Աբովյանում ու Վանաձորում սեմինար է անցկացրել «Հանդբոլը դպրոցում» թեմայով:

Ֆեդերացիան բավարար է գնահատել իր աշխատանքը:-

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---