PanARMENIAN.Net-ը գիտության ակտիվ լուսաբանման համար արժանացել է երկու մրցանակի

PanARMENIAN.Net-ը գիտության ակտիվ լուսաբանման համար արժանացել է երկու մրցանակի

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը գիտության ակտիվ լուսաբանման համար արժանացել է երկու մրցանակի` Հայկական աստղագիտական ընկերակցության և Օքսֆորդի համալսարանի հայկական ընկերության կողմից: Բյուրականի աստղադիտարանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակի է արժանացել ինչպես PanARMENIAN.Net գործակալությունը, այնպես էլ այն ներկայացնող լրագրող Հայկ Խալաթյանը: Հարկ է նշել, որ բացի PanARMENIAN.Net ից ներկայացված էին և պարգևատրվել են նաև «Մեդիամաքսն» ու «Արմենպրեսը»: Մրցանակներ են ստացել նաև տպագիր ԶԼՄ-ների և հեռուստատեսության ներկայացուցիչներ:

«Ինչպես գիտությունը լուսաբանվի հասարակության մեջ և ղեկավարության շրջանակներում, այնպիսի արդյունքներ էլ կարելի է սպասել»,-պարգևատրմանը հայտարարել է հայ Հայկական աստղագիտական ընկերակցության նախագահ Արեգ Միքայելյանը: Նա ընդգծել է ԶԼՄ-ում գիտության լուսաբանման գործունեության ակտիվացման կարևորությունը, նախ և առաջ գիտնականների կողմից: Որպես նման աշխատանքների արդյունավետության օրինակ նա բերել է Հայաստանի Գիտական լրագրողների խումբը, նշելով, որ գործը սկսելով 2010թ դեկտեմբերի 13, այն տարածել է Հայկական աստղագիտական ընկերակցության 112 մամլո հաղորդագրություն, որի արդյունքում ԶԼՄ-ում ավելի քան 1000 հրապարակումներ եղան»,- ընդգծել է նա, ցավ հայտնելով, որ գիտության մյուս ոլորտների ներկայացուցիչները նույնքան ակտիվ չեն:

Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակներ են շնորհվել նաև աստղագիտության լավագույն ուսուցիչներին`գալիլեյան ուսուցիչներին, ի պատիվ մեծն աստղագետ - գիտնական Գալիլեո Գալիլեի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---