ԼՂՀ նախագահ. Մեր նպատակն է ստեղծել մի պետություն, որի քաղաքացիները պաշտպանված կլինեն բոլոր սպառնալիքներից

ԼՂՀ նախագահ. Մեր նպատակն է ստեղծել մի պետություն, որի քաղաքացիները պաշտպանված կլինեն բոլոր սպառնալիքներից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Եվ դա պատահական չէ, քանի որ դուք իրականացնում եք չափազանց կարեւոր գործունեություն` ուղղված Արցախի ազգային շահերի պաշտպանությանը, հասարակական եւ պետական անվտանգության ապահովմանը: Ձեր ամենօրյա սկզբունքային եւ հետեւողական աշխատանքից է նաեւ կախված մեր ազատ ու անկախ պետականության շարունակական ամրապնդումը: Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի պետություն, որի քաղաքացիները հնարավորինս պաշտպանված կլինեն արտաքին ու ներքին սպառնալիքներից, պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա: Եվ դրանում անկասկած մեծ է ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը»:

«Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները այսուհետ եւս կցուցաբերեն անհրաժեշտ արհեստավարժություն ու պատրաստակամություն պետական բարդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:

Պետությունն էլ կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության գործունեությանը, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը ըստ ամենայնի աջակցելու գործընթացը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---