Ու. Մարտենս. «Արևելյան գործընկերների» հանդիպումը Բաթումում կխթանի առևտրի ազատ գոտիների շուրջ բանակցությունները

Ու. Մարտենս. «Արևելյան գործընկերների» հանդիպումը Բաթումում կխթանի առևտրի ազատ գոտիների շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Վրացական Բաթումում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հետ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, Վրաստանի ԱԳ փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն, Մոլդովայի գյուղատնտեսության փոխնախարար Վիորել Գուտուն և Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել այս հանդիպումը»,-ասել է Մարտենսը՝ հավելելով, որ շատ կարևոր է «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների իշխանությունների աջակցությունը տարբեր նախագծերի իրականացման ժամանակ: Այս համատեքստում Մարտենսը նշեց, որ երեք երկրների իշխանությունները, Բելառուսի ու Ուկրաինայի համեմատ, ջանքեր են գործադրում իրենց դիրքերի ամրապնդման համար:

Մարտենսը նշել է նաև, որ այդ հանդիպումը, որին մասնակցում են երեք երկրների հիմնական բանակցողները, անկասկած, նպաստում է առևտրի ազատ գոտիների շուրջ բանակցությունների առաջխաղացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---