Ռուսաստանում կատարվել են ՀՀՊ համակարգի փորձարկումներ![]() 20 դեկտեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ու Տիեզերա-օդային զորքերի մարտական հաշվարկները դեկտեմբերի 20-ին փորձարկել են ՀՀՊ մերձակա շառավիղի հակահրթիռները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչին: Փորձարկումները հաջող են անցել. Հակահրթիռը կործանել է նշանակետը նշված ժամկետում: Հակահրթիռի գործարկումը կատարվել է Ղազախստանի Սարի Շահան պոլիգոնում: Ըստ գործակալության տվյալների, հրթիռի գործարկման նպատակն է ՀՀՊ համակարգի մարտավարական և տեխնիկական բնութագրերեի հաստատումը: Թե հատկապես որ հակահրթիռն է փորձարկվել Ղազախստանում, չի նշվում: Չի բացառվում, որ խոսքը ՌԴ ՀՀՊ տակտիկական համակարգի մեջ մտնող համալիրների փորձարկումների մասին է: Ակնկալվում է, որ 2012թ. ռուսական ՀՀՊ համակարգում կընդգրկվեն նաև C-500 նոր զենիթահրթիռային համակարգերը; ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |