Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նոյեմբերին կազմել է 2,4 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նոյեմբերին կազմել է 2,4 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նոյեմբերին կազմել է 2,4 տոկոս` համեմատած 2010թ. նույն ժամանակահատվածի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նոյեմբերին տնտեսական ակտիվության անկումն այս տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 7,3 տոկոս:

Ընդ որում, 2011թ. նոյեմբերին գնաճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս` համեմատած 2010թ. նույն ժամանակահատվածի հետ: Օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերին ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---