ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ

PanARMENIAN.Net - Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում իրենց ազգերին ուղղված համատեղ դիմում են ընդունել, որն արտահայտում է Կովկասում եղած հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները: «Աբխազիան, Ղարաբաղը, Չեչնյան, Հարավային Օսիան արնաթոր վերքեր են մեր ժողովուրդների համար: Ահաբեկիչները, ծայրահեղականները եւ քաղաքական արմատականները փորձում են օգտագործել ազգային եւ կրոնական տարբերություններն իրենց նպատակների հիմնավորման համար»,- ասվում է փաստաթղթում: Դիմումը ստորագրել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-զադեն: «Կովկասյան քառյակի» երկրների հոգեւոր առաջնորդները քաղաքական գործիչներին կոչ են արել Կովկասում ամուր խաղաղությանը խոչընդոտող բոլոր տարաձայնությունների կարգավորմանն ուղղված երկխոսությանը նոր լիցք տալ: Նրանք հայտարարել են , որ պատրաստ են լրջորեն մասնակցություն ցուցաբերել նման երկխոսությունում, տեղեկացնում է «Նովոստի» ռուսական գործակալությունը: Նշենք, որ 2004 թվականի մարտի 2-4 Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների միջկրոնական խաղաղարարական համաժողովը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---