Հայաստանում 2011թ. նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 766 դրամ

Հայաստանում 2011թ. նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 766 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2011 թվականի նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ աճել է 6,3 տոկոսով` կազմելով 114 766 դրամ: Ընդ որում, ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը աճել է 0,8 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2011թ. նոյեմբերին աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ աճել է 5,8 տոկոսով` կազմելով 92 006 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 0,7 տոկոս:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս` հասնելով 141 373 դրամի: Ամսական կտրվածքով այդ աճը կազմել է 0,9 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---