Escher Group Holding ընկերությունը կօգնի «Հայփոստին» ավելի լավ կառավարել փոստային ցանցը

Escher Group Holding ընկերությունը կօգնի «Հայփոստին»  ավելի լավ կառավարել փոստային ցանցը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնու է Հայաստանի փոստային օպերատորի մամլո ծառայությունը, փոստային բնագավառում ենթակապալով տրամադրվող (outsourced), ըստ սպասարկման կետերի (point of sales) բաշխված ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար մատակարար Escher Group ընկերությունը պատիվ ունի հայտարարելու, որ իր Riposte Essential արտադրանքն ընդգրկվել է Հայաստանի փոստային ոլորտի արդիականացման ծրագրի մեջ:

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը Riposte Essential ծրագիրը կներդնի իր ողջ ցանցում 2012թ.-ի ընթացքում: Պայմանագիրը, որն ընդգրկում է արտոնագիրը, ներդրումը, տեխնիկական սպասարկումը և շահագործումը արժե 1.5 միլիոն դոլար և նախատեսված է 5 տարվա համար:

Riposte Essential–ը ցանցային սպասարկման կազմակերպման համապարփակ լուծում է: Այս ծրագիրն այսօր օգտագործվում է աշխարհի մի շարք առաջատար փոստային օպերատորների կողմից, ինչպես նաև` պահանջկոտ գործարար միջավայրերում: Մեկնաբանություն տալով մրցույթը շահելու մասին` Էսչերի գլխավոր տնօրեն Լայամ Չըրչը նշել է. «Մենք ուրախ ենք, որ «Հայփոստ»-ն ընտրել է Escher Group-ը` որպես իր ծրագրային ապահովման մատակարար: Մեր ծրագիրը Հայաստանի փոստային բաժանմունքներին կտա այն ճկունությունը, որն անհրաժեշտ է` արձագանքելու համար բիզնես միջավայրի փոփոխություններին: Այս մրցույթը շահել ենք Էսչերի ամբողջ թիմի հետ միասին մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում (այն օգոստոսից ընդգրկված է Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM շուկայում):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---