Հայտնի են ԻՏՁՄ նախաձեռնած լրագրողների մրցույթի հաղթողները

Հայտնի են ԻՏՁՄ նախաձեռնած լրագրողների մրցույթի հաղթողները

PanARMENIAN.Net - Հայտնի են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած «ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողների մրցույթի հաղթողները։ Մրցույթի նպատակն էր խթանել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել լրագրող Սամվել Ավագյանը։ Մրցանակն է 50.000 դրամ: «Լավագույն հարցազրույց» անվանակարգում հաղթողն է Գայանե Խաչատրյանը (50.000 դրամ): Իսկ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում հաղթողն է` Մանու Իրիցյանը (70.000 դրամ)։

Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվեց նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին, ով ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր): Մրցանակը կազմում է 20.000 դրամ:

«Միությունը որոշեց լրագրողական մրցույթ հայտարարել ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված, քանի որ ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի հիմնական զարգացումները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Լրագրողների մրցանակների հանձման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---