ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման մեջ21 դեկտեմբերի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: Նախագահի խոսքով, վերջին շրջանում այն բավականին ակտիվացել է, ինչը դրսևորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու այդ բարեփոխումները: Դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |