Ռոբերտ Ավետիսյան. Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը

Ռոբերտ Ավետիսյան. Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը

PanARMENIAN.Net - Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը, անկախ ադրբեջանական սպառնալիքից: Այդ մասին The New York Times-ում գրել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր Լինդի ֆոտոշարքը:

«Հայտնի լուսանկարչի ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ ջանքեր են գործադրվում Ղարաբաղում կյանքը բարելավելու համար»,-գտնում է ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 11-ին Լինդը հանրության լայն շրջանակներին ներկայացրեց «Ազգային արգանդ» անվանումը կրող նախագիծը՝ նվիրված ծնելիության խթանմանն ուղղված Արցախում իրագործվող ծրագրին:

«Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծնվելուց, գումարն աճում է, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կառավարությունից տուն են ստանում: Նախագիծը կոչված է խթանելու ազգաբնակչության աճը, որը նվազել է արցախյան պատերազմի տարիներին»,-գրում է ծրագրի մասին The New York Times-ը:

Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց, նրանց երեխաների և ընտանիքի կյանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---