Քեն Խաչիկյան. Հավանաբար, մի քանի շաբաթից Ֆրանսիայի Սենատը ևս կընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը

Քեն Խաչիկյան. Հավանաբար, մի քանի շաբաթից Ֆրանսիայի Սենատը ևս կընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, մնում է, որ այն հավանության արժանանա նաև Սենատում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քենեթ Խաչիկյանը:

Ըստ Խաչիկյանի, Սենատում օրենքի ընդունման համար մի քանի շաբաթ կպահանջվի: Սակայն, Խաչիկյանը լավատեսորեն է տրամադրված, անկախ նրանից, որ «Թուրքիան, հավանաբար, կշարունակի սպառնալ Ֆրանսիային»:

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: դեռ հայտնի չէ կողմ և դեմ քվեարկածների հարաբերակցությունը:

Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Փարիզի դեմ: Թուրքիան սպառնացել է նաև դեսպանին ետ կանչել Փարիզից, եթե Ֆրանսիան ընդունեի օրենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---