Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը

Էդվարդ Նալբանդյան. Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել` դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ կապված: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր հայտարարությունում Նալբանդյանը նշել է. «Այսօր, Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին: Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին: Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը՝ Ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձարգույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման»:

Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է պատգամավոր Վալերի Բոյերի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Առայժմ հայտնի չէ` քանի պատագամավոր է կողմ և քանի պատգամավոր է դեմ քվեարկել:

Օրինագիծը նախատեսում է Ցեղասպանության փաստի ժխտման համար 1 տարի ազատազրկում և 45 000 եվրո տուգանք:

Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---