2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում կարող է ներառվել լեռնագնացությունը

PanARMENIAN.Net - 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում կարող է ներառվել լեռնագնացությունը: Այս մասին որոշումը կկայացվի Միջազգային Օլիմպիական կոմիտեի 2013թ. նիստում: Արդեն հիմա լեռնագնացությունը բեյսբոլի, կարատեի, ուշուի, վեյկբորդինգի, սոֆթբոլի, սկվոշի և անվասպորտի հետ մեկտեղ ներառվել է ՄՕԿ-ի ընդլայնված ցուցակում: Հենց այս սպորտաձևերից էլ ընտրվելու է այն մեկը, որտեղ մարզիկները կխաղարկեն օլիմպիական մեդալներ:

«Օլիմպիական ընտանիք մտնելու ամենամեծ հնարավորություններն ունի հենց լեռնագնացությունը: Նախ, ներկայացված 8 սպորտաձևերից, ինչպիսիք են բեյսբոլը և սոֆթբոլը, տարբեր տարիներին արդեն ներառված եղել են Օլիմպիական ծրագրում, սակայն ցածր հայտնիության պատճառով դուրս են մնացել ցանկից: Երկրորդ, լեռնագնացությունը ներկայացված սպորտաձևերից աշխարհում ամենահայտնին է»,-Ռուսաստանի ժայռագնացության Ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Բիչկովի խոսքը փոխանցում է sovsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---