Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց հոբելյանները կնշեն տոնական համերգով դեկտեմբերի 24-ին![]() 22 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ, նվիրված Հանրային ռադիոյի 85 և Հանրային հեռուստատեսության 55-ամյակին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Ըստ նրա, համերգը բեմականացված է մյուզիքլի տեսքով: «Բեմ դուրս կգան մոտ 160 դերասաններ, այդ թվում պարողներ, էստրադային և օպերային երգիչներ»,-ասել է Ամիրյանը: Նա հայտնել է, որ համերգի երգացանկը կազմված է օպերային և էստրադային հիթերից, որոնք կկատարեն հայտնի երգիչներ Հայկոն, Նունե Բադալյանը, Սարգիս Աղամալյանը, Սիլվա Հակոբյանը, Զարուհի Բաբայանը, Հովհաննես Այվազյանը, Հայկ Տիգրանյանը, Գևորգ Հակոբյանը: Նրանք կկատարեն Ժակ Դուվալյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվանու, Սայաթ-Նովայի, Սթիվի Ուանդերի, Դեմիս Ռուսոսի և այլոց ստեղծագործությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |