Վրաստանի հայ համայնքը ցույց կանցկացնի Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Վրաստանի ժամանակով 13:00-ին Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապացությամբ Թիֆլիսահայերի ասամբլեան կանցկացնի երախտագիտության «Merci» ակցիան Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Ակցիային կմասնակցեն նաև այլ վիրահայոց կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ակցիայի շրջանակներում Վրաստանում Ֆրանսիայի դեսպանին երախտագիտության նամակ կհանձնվի:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---