«Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» դանիական մասնաճյուղը հերքել է «Եվրատեսիլ 2012» բոյկոտելու փաստը

«Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» դանիական մասնաճյուղը հերքել է «Եվրատեսիլ 2012» բոյկոտելու փաստը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» դանիական մասնաճյուղի վերջերս ընտրված նախագահը հերքել է Բաքվում «Եվրատեսիլ 2012» բոյկոտելու մասին ինֆորմացիան:

Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլին» նվիրված www.eurovisionary.com կայքը, նախագահը նշում էր մարդկանց վերաբնակեցման հետ կապված իրավիճակը, ովքեր ապրում էին ապագա համալիրի տարածքում, և տվյալ համատեքստում նկատել է, որ « հուսով եմ` Բաքուն կիրականացնի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվեցիաներով իր վրա վերցված պարտականությունները»:

«Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» նախագահը նաև հաղորդել է, որ չի կապվել դանիական DR ընկերության հետ:

Ադրբեջանում այժմ իրականանում է նոր համալիրի շինարարություն, որտեղ 2012թ մայիսին կկայանա «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, սակայն որպեսզի նախագիծը չհետաձգվի, անհրաժեշտ է ոչնչացնել 65 տուն և հաշվարկել տարածքը:

Նախքան դա կիրականանա, այդ տներում ապրող 300 մարդ, պետք է լքեն դրանք, և եթե նրանք մինչև Ամանոր ինքնակամ չլքեն իրենց տները, ապա նրանց կստիպեն ուժով դա անել, իսկ նրանք գնալու տեղ չունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---