Ճապոնիան և Չինաստանը որոշել են հրաժարվել դոլարից երկկողմ առևտրում

PanARMENIAN.Net - Ճապոնիան և Չինաստանը պայմանավորվել են աջակցել ճապոնական և չինական ընկերությունների միջև գործարքներում ամերիկյան դոլարի փոխարեն ազգային տարադրամի օգտագործմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Պեկինում նման պայմանավորվածության են հանգել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան և ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն:

Շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում, որն արդեն խոցել է եվրագոտին, ԱՄՆ դոլարն ու եվրոն շատ առումներով կորցնում են իրենց դիրքերը համաշխարհային շուկայում: Ճապոնիայի և Չինաստանի միջև երկկողմ գործարքներում ազգային տարադրամի ավելի լայն օգտագործման մասին պայմանավորվածությունը դրական կանդրադառնա երկու երկրների տնտեսական զարգացման և ներքին շուկաներում առկա իրադրության վրա, կանխատեսում են փորձագետները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---