Շախմատի թիմային ԱԱ 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջել է Ուկրաինային

Շախմատի թիմային ԱԱ 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1,5:2,5 հաշվով զիջել է Ուկրաինային

PanARMENIAN.Net - Թուրքական Մարդին քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Ուկրաինայի ընտրանու հետ և զիջել 1,5:2,5 հաշվով:

Էլինա Դանիելյանը Հայաստանի հավաքականի համար մեկ միավոր է վաստակել, իսկ Մարիա Կուրսովան` 0,5: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն են կրել:

Հայ շախմատիստուհիներն իրենց ակտիվում 15 միավոր ունեն և զբաղեցնում են 7-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը Չինաստանն է 23,5 միավորով, Հնդկաստանը 20,5 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է Ռուսաստանը, որը 15,5 միավոր ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---