Կազմվել է 2011-ին ամենաշատ ներբեռնված բջջային ծրագրերի տասնյակը

Կազմվել է 2011-ին ամենաշատ ներբեռնված բջջային ծրագրերի տասնյակը

PanARMENIAN.Net - Բջջային ծրագրերի վիճակագրական ընկերություն Distimo-ն ուսումնասիրել է բոլոր բջջային հարթակների ծրագրերը և կազմել 2011-ին ամենաշատ ներբեռնված ծրագրերի տասնյակը:

Այս տասնյակի առաջին պատվավոր հորիզոնականում ճանաչված Angry Birds խաղն է: Երկրորդ տեղում Facebook-ի ծրագիրը, 3-րդ տեղում՝ Skype-ը, 4-րդում՝ կրկին Angry Birds-ը, սակայն, այս անգամ իր Rio տարբերակով:

Աշխարհում սմարթֆոն օգտագործողներն ամենից շատ ներբեռնում են նաև Google Maps, ապա iBooks ծրագիրը, ապա կրկին Angry Birds խաղը՝ այս անգամ Seasons տարբերակը:

Ամենաշատ ներբեռնվող բջջային ծրագրերի տասնյակի 8-րդ տեղում Fruit Ninja ծրագիրն է: 9-րդն է Talking Tom ծրագիրը, որը սիրված է հատկապես երեխաների կողմից: Իսկ տասնյակը եզրափակում է միկրոբլոգային սոցիալական ցանց Twitter-ը:

Իսկապես, դիտելով այս տասնյակին՝ ակամայից նայում ես սեփական սմարթֆոնի ծրագրերը ու նկատում, որ եթե ոչ ամբողջ տասնյակը, ապա գոնե 10-ից 8-ը ներբեռնել ես արդեն:

Ընկերության զեկույցը ցույց է տվել նաև, որ մոտ 1 միլիոն բջջային ծրագիր կարելի է ներբեռնել բջջային ծրագրերի առաջատար 7 խանութներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---