ՆԱՍԱ-ն Պլուտոնի վրա օրգանական ծագման մոլեկուլների առկայության հայտանիշեր է հայտնաբերել

ՆԱՍԱ-ն Պլուտոնի վրա օրգանական ծագման մոլեկուլների առկայության հայտանիշեր է հայտնաբերել

PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-յի ամերիկյան գիտնականները Պլուտոնի վրա օրգանական ծագման մոլեկուլների առկայության հայտանիշեր, կյանքի կառուցման «աղյուսիկներ» են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՆԱՍԱ-յի «Հաբբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ նրանք Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման բարձր աստիճանով գոտիներ են հայտնաբերել մոլորակի վրա: Այդ առանձնահատկությունը մատնանշում է օրգանական նյութերի առկայությունը, ենթադրվում է` բարդ կառուցվածքով մոլեկուլների, որոնք պարունակում են ածխաջրածին և ազոտ:

Պլուտոնը և իր 3 արբանյակները` Խարոնը, Նիկտան և Հիդրան, գտնվում են Արեգակնային համակարգի վերջում: Ամերիկյան գիտնականները նախատեսում են լրացուցիչ գիտելիքներով զինվել, երբ ՆԱՍԱ-յի «Նյու հորայզընս» միջմոլորակային զոնդը մոտենա մոլորակին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---