Google-ի ծառայությունները արդեն 2-րդ անգամ խափանվում են Ռուսաստանում

Google-ի ծառայությունները արդեն 2-րդ անգամ խափանվում են Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի ինտերնետ օգտագործողների համար մոտ 30 րոպե անհասանելի է եղել Google ընկերության ծառայությունները՝ սկսած Gmail-ից մինչև Google Search:

Սա արդեն երկրորդ դեպքն է դեկտեմբեր ամսվա մեջ: Առաջին անգամ Google-ն անհասանելի էր դեկտեմբերի 22-ին, գրում է Lenta.ru-ն: Ինչպես հայտնել էին Google-ի ներկայացուցիչները, այդ ժամանակ տեխնիկական խնդիրներ կային օպտիկամանրաթելային ցանցի հետ:

Իսկ թե ինչը հանդիսացավ պատճառ խնդրի կրկնության համար, դեռ պարզ չէ:

Այս պահին Google-ի ծառայությունները արդեն հասանելի են Ռուսաստանում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---