Ռուբեն Հակոբյանը 2011թ. գլխավոր նվաճումներից մեկը համարում է ՀՅԴ ու «Ժառանգության» համատեղ հայտարարությունը

Ռուբեն Հակոբյանը 2011թ. գլխավոր նվաճումներից մեկը համարում է ՀՅԴ ու «Ժառանգության» համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ «Ժառանգության» ու ՀՅԴ համատեղ հայտարարությունը, որտեղ կոչ է արվում իշխանություններին չեղյալ հայտարարել ընտրակարգն ու անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, 2011թ. ամենամեծ նվաճումներից է: «Դա շատ կարևոր գործընթաց է, որը կարող է միավորով դերակատարություն ունենալ ընդդիմադիր դաշտում»,-նշել է նա:

Հակոբյանը նաև ողջունել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), ինչպես նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի, Դեմկուսի հայտարարությունները, որոնք ողջունել են այդ նախաձեռնությունը: Մենք ուղղակի միավորվելու առիթ ենք տալիս բոլորին, այդ նախաձեռնությունն ընդհանուր կդառնա՝ հիմնված լինելով հավասարության սկզբունքների վրա»,-հայտարարել է նա: Հակոբյանն ընդգծել է, որ հենց բոլոր քաղաքական ուժերի միասնականության մեջ է նա տեսնում այդ նխաձեռնության հաջողության գրավականը:

Ինչ վերաբերում է բուն նախաձեռնությանը, ապա ըստ Ռուբեն Հակոբյանի, ամբողջական անցումը համամասնական համակարգին թույլ կտա խուսափել պատահական մարդկանցից խորհրդարանում: Նա նաև անթույլատրելի է համարել մի շարք կուսակցություններում գործող այն կարգը, երբ կուսակցությունը չի ներառում կուսակցական ընտրացուցակում որոշ մարդկանց, վախենալով, որ դա բացասաբար կանդրադառնա կուսակցության վարկանիշի վրա, սակայն հետո օգնում են նրանց ընտրվել մեծամասնական կարգով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---