Ֆրանսիան կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը![]() 28 դեկտեմբերի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին չփակել Օրմուզի նեղուցը, եթե Իրանի նավթի արտահանման հարցում պատժամիջոցներ սահմանվեն: Այդ մասին հայտարարել է նախարարության մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նախօրեին Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ նեղուցը կփակվի նավթի տեղափոխման համար, եթե պատժամիջոցներ սահմանվեն: «Ինչպես և մարդու իրավունքների և միջուկային չտարածման դեպքում, մենք կոչ ենք անում Իրանին պահպանել միջազգային իրավունքն ու նավագնացության ազատությունը»,-հայտարարել է Բերնար Վալերոն: Նա հիշեցրել է, որ Օրմուզի նեղուցը միջազգային տարածք է համարվում: «Հետևաբար, անցնելու իրավունք ունեն բոլոր երկրների նավերը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |