2011թ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը իրականացրել է տարեկան պլանով նախատեսված խնդիրները

2011թ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը իրականացրել է տարեկան պլանով նախատեսված խնդիրները

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը իրականացրել է տարեկան պլանով նախատեսված բոլոր խնդիրները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, ընթացիկ տարում ՀՀ ԱԱԽ-ն ձևավորել է շուրջ 20 միջգերատեսչական աշխատանքային խումբ, որոնք մշակել են կարևորագույն փաստաթղթեր, որոնք վերաբերում են երկրի ռազմավարական զարգացմանը: «Նրանցից 11 հավանության է արժանացել ԱԱԽ նիստում և վավերացվել է նախագահի կողմից»,-ասել է նա՝ հավելելով, որ ևս 9 փաստաթուղթ ավարտական փուլում է գտնվում:

Արթուր Բաղդասարյանը կարևորեց նաև Հայաստանի համագործակցությունը երեք խոշոր միջազգային կառույցների հետ, որոք համակարգում է ԱԱԽ-ն: Ըստ նրա, դա Հայաստան-ԵՄ համագործակցությունն է, «որտեղ մենք ավարտեցինք 197 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը»:

«Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 130 ուղղություններով, այդ հարցում 2011թ. ծրագիրը հաջողությամբ ավարտվեց և Հայաստանն արդեն կիրականացնի 2012-13թթ. ծրագիրը, որն արժանացավ ՆԱՏՕ-ի հավանությանը»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ստեղծվեց ճգնաժամային կառավարման և 911 ծառայության կենտրոն: Այդ համատեքստում նա ասել է, որ 2012-2013թթ. Հայաստանի բոլոր մարզերում կստեղծվեն ճգնաժամային կառավարման կենտրոններ, որոնք աջակցում են ժողովրդին ու պետմարմիններին արտակարգ իրավիճակների ժամանակ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---