Արցախի և Հայաստանի ղեկավարները ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը

Արցախի և Հայաստանի ղեկավարները ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը

PanARMENIAN.Net - Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր` հունվարի 5-ին Արցախի «Ասպարեզ» ռազմաուսումնական կենտրոնում Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել են զինծառայողների մարտական պատրաստվածության վիճակին: Կենտրոնի սաներն անցկացրել են կրակային խոցման վարժանքներ, իրենց հմտություններն են ցուցադրել հատուկ ջոկատայինները, այդ թվում՝ դիպուկահարները, ներկայացվել են գերժամանակակից զինատեսակներ:

Նախագահները մասնակցել են Ստեփանակերտի նորակառույց «Արցախ» թաղամասի բացման արարողությանը: Թաղամասում պետության կողմից անվճար հիմունքներով բնակարաններ են ստացել մի քանի տասնյակ ընտանիքներ: Բնակարանամուտ նշողների մեջ հիմնականում ԼՂ բանակի զինծառայողներ են և արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներ: Իվանյան համայնքում նախագահները ներկա են գտնվել հիմնանորոգված և ժամանակակից բուժտեխնիկայով հագեցած զինվորական հոսպիտալի բացման արարողությանը:

Օրվա ավարտին հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---