Հայաստանում այնքան էլ ճիշտ չեն հասկանում Ֆրանսիայի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հայաստանում այնքան էլ ճիշտ չեն հասկանում Ֆրանսիայի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով Հայաստանում հաճախ այնքան էլ ճիշտ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ»,- Երևանում կայաված մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն ընկալվում է որպես Ֆրանսիայում հայկական լոբբինգի արդյունք, և որպես ցեղասպանության և դրա գնահատման հումանիտար խնդիր: Ըստ նրա, բացի վերոհիշյալ գործոններից, այդ օրինագիծը պայմանավորված է նաև նրանով, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության խնդիրը օգտագործում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիք:

Ինքը Իսկանդարյանը կարծում է, որ այս հարցի շուրջ Ֆրանսիայի քաղաքականությունն ունի ինչպես ներքաղաքական բաղկացուցիչ, կապված երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, այնպես էլ արտաքին քաղաքական, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ավելի առանցքային և ակտիվ դեր խաղալու ցանկության հետ կապված: «Ֆրանսիային, որն ավանդաբար արաբական երկրներում խաղում է էական դեր, դա դուր չի գալիս, և այնտեղ որոշակի մրցակցություն է գնում»,-նկատել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Սենատում օրինագծի քվեարկությանը, Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ցեղասպանության ժխտման վերջնական քրեականացումը միանգամայն հնարավոր է: «Շատ հնարավոր է, որ ֆրանսիական ղեկավարությունը լրջորեն պատրաստ է գնալ Ցեղասպանության ժխտման քրեականացմանը, ինչպես նաև շարունակել այդ ճնշումը Թուրքիայի վրա»,-ընդգծել է նա:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---