Հայաստանի և Բելառուսի ԱԱԽ-ները կստորագրեն 2012-2013թթ համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Բելառուսի ԱԱԽ-ները կստորագրեն 2012-2013թթ համագործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունվարի 11 ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ:

Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց կունենա իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Լեոնիդ Մալցևի հետ, որին կհետևի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---